ՄԵՐ ՄԱՍԻՆ

Նման չլինելով այլ ստոմատոլոգիական կլինիկաներին և առանձնապես կլինիկայի` VT-Dent-ը ստեղծվել է Ձեր հարմարավետության համար:

Կլինիկան իրենից ներկայացնում է ժամանակակից սարքավորումների և նորագույն տեխնոլոգիաների մի համալիր, որտեղ աշխատում են բարձրակարգ և փորձառու մասնագետներ:

VT-Dent ստոմատոլոգիական կլինիկան ունի իր սեփական ատամնատեխնիկական լաբորատորիան` հագեցած ժամանակակից տեխնիկայով:

Ստոմատոլոգիական կլինիկայի և ատամնատեխնիկական լաբորատորիայի համադրությունը տալիս է բազմաթիվ առավելություններ`

- նյութերը կլինիկայից լաբորատորիա տեղափոխելու անհրաժեշտություն չկա, ինչը զգալիորեն նվազեցնում է կատարվող աշխատանքի ժամկետները

- Հիվանդի հետ աշխատանքի ընթացքում, օրինակ էմալի գույնի ընտրության ժամանակ, բացի ստոմատոլոգից, ներկա է նաև տեխնիկը

- Ատամների դրոշմները (չափսերը) նախապես վերցնելուց հետո ատամը վերականգնվում է շատ կարճ ժամկետներում